Հասարակություն

Բացե՛ք Լաչինի ճանապարհը. Արթուր Աբրահամ

Բացե՛ք Լաչինի ճանապարհը. Արթուր Աբրահամ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխահի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հայտարարություն է տարածել.

«2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է ծանր հումանիտար ճգնաժամ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով: 

Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհն է: 120.000 անմեղ քաղաքացիական բնակչությունը պայքարում է գոյատևման համար՝ սննդամթերքի, դեղորայքի և այլ կենսական անհրաժեշտության պարագաների բացակայության պայմաններում: 30.000 երեխա, 20.000 տարեց, 9.000 հաշմանդամություն ունեցող անձ և 2000 հղի կին օգնության կոչ են անում, սակայն աշխարհը լռում է:

Մարդկանց սովի մատնելու դառը իրականությունը մարդասիրական աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ: Կոչ եմ անում Միավորված Ազգերի Կազմակերպությանը և քաղաքակիրթ աշխարհին միջամտել:

Բացե՛ք Լաչինի ճանապարհը:

Ձեր՝ Արթուր Աբրահամ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական