ԲԴԽ-ը մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատվել է։
«Նշենք, որ մասնակցող 201 դատավորից օրակարգի ընդունմանը դեմ էր միայն 17-ը։ Հիշեցնենք, որ օրակարգում ներառված է ԲԴԽ դատավոր անդամի ընտրության հարցը։
Թեկնածուները երեքն են՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը։
Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։