Հունիսի 30-ին «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևանի Սեբաստիայի և Բագրատունյաց փողոցների խաչմերուկում բախվել էր ճանապարհի միջնամասում գտնվող բետոնե սյանը:
Վարորդը՝ Գյումրիի բնակիչ 22-ամյա Յուրիկ Գևորգյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Օգոստոսի 3-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:
Կատարվում է նախաքննություն: