Հասարակություն

Ստամբուլում ահաբեկչական ակտ են կանխել

Ստամբուլում ձերբակալվել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության». Նրանց ձերբակալել են Ստամբուլի առևտրի կենտրոններից մեկում՝ վառվող պայուսակով հանդերձ։ Դրա ներսում պայթուցիկ է հայտնաբերվել, որով պատրաստվում էին պայթեցնել խանութը. հայտնում է Hurriyet թերթը:

Թերթի տվյալներով՝ ոստիկանության ուշադրությունը գրավել է քաղաքացի Դ.Բ.-ն, որի պայուսակը հանկարծակի սկսել է այրվել առևտրի կենտրոնում զբոսնելիս: Տղամարդուն ձերբակալել են, իսկ նրա հետ նաև հանցակցին ։

«Ձերբակալվածները հարցաքննության ժամանակ պատմել են, որ ՔԱԿ արտասահմանցի անդամն իրենց գումար է ուղարկել, որով իրենք պայթուցիկ են գնել և նրա ցուցումով պետք է դնեին խանութում»,- գրում է թերթը։