Հասարակություն

Շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Շրջանների զգալի մասում այսօր ցերեկը, օգոստոսի 5-8-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։  Օգոստոսի 4-6-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ 

Oգոստոսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 4-ի ցերեկը կնվազի 6-10 աստիճանով, 5-9-ը՝ աստիճանաբար նույնքան կբարձրանա։ 

Երևանում այսօր ցերեկը սպասվում է, օգոստոսի 5-ին, 7-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 6-ին, 8-ին, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Օգոստոսի 4-ի ցերեկը և երեկոյան, օգոստոսի 5-9-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։