Հասարակություն

ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Կոռնիձոր

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներն այսօր այցելել են Կոռնիձոր։ Նրանց ուղեկցել են ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Դավիթ Կնյազյանn ու Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։ ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցիչներին է ներկայացվել այս պահին Հակարիի կամրջի մոտ տիրող իրավիճակը։

Հիշեցնենք, որ Հայաստանից Արցախ մարդասիրական բեռներ տեղափոխող մեքենաները 9-րդ օրն է, ինչ Կոռնիձորում են՝ Հակարիի կամրջի հարևանությամբ. Ադրբեջանը թույլ չի տալիս դրանք անցկացնել։