Հասարակություն

Հրդեհ Մուսալեռ գյուղում

Օգոստոսի 3-ին, ժամը 21:51-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղում այրվում է կահույքի արտադրամաս:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ:
Դեպքի վայրում են գտնվում ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը և Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Հ. Մարգարյանը: