Հասարակություն

«Արդեն համացանցի միջոցով են կազմակերպվելու գովազդային վահանակների հայտերը». Հովակիմյան

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը մամուլի ասուլիսում ներկայացրել է ԿԸՀ-ի նորամուծությունները, որոնք կկիրառվեն Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ի ընտրություններում․

«Կուսակցությունների համացանցային առաջադրման գործիքակազմը ԿԸՀ-ն համալրել է նոր գործիքներով։ 2022թ.-ից ԿԸՀ-ն գործարկել էր օգտահաշիվներով ընտրական ցուցակներ կազմավորելու գործիքակազմը։ Ըստ էության՝ արդեն համացանցի միջոցով են կազմակերպվելու վահանակների հայտերը։ Ինչպես գիտեք, 5 մ²-ը գերազանցող գովազդային վահանակները բաշխվում են քաղաքական ուժերի միջև վիճակահանությամբ: 2021-ի փոփոխություններով վիճակահանությամբ բաշխվող պլազմային վահանակների շարքին էին ավելացել նաև վերելակներում, տրանսպորտի կանգառներում և մետրոպոլիտենի տարածքում տեղադրված գովազդային վահանակները»,- հայտնել է Հովակիմյանը։ 

Ըստ նրա՝ վիճակահանության արդյունքում բաշխվող գովազդային վահանակները գործող օրենսդրությամբ արդեն 4 տեսակի են․

«Այս ընտրությունների համար գովազդային վահանակների տիրապետող ընկերությունների կողմից ԿԸՀ վիճակահանությանը ներկայացվել է 2879 վահանակ»,- ասել է ԿԸՀ նախագահը՝ նշելով, որ սա քաղաքական ուժերին հնարավորություն է տալիս թե՛ անհատապես ընտրել վահանակներ, թե՛ մեկ քայլով ընտրել ամբողջը։