«Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանն առայժմ չի մեկնաբանում Երասխի մետաղաձուլական գործարանն այլ վայր տեղափոխելու մասին լուրերը։
«Այժմ քննարկում ենք բոլոր հնարավոր տարբերակները, Երասխում շարունակելու տարբերակը այդ թվում: Երբ լինի որևէ որոշում , հայտարարությամբ հանդես կգանք : Այս պահի դրությամբ Երասխում փոփոխություն չկա»,- Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Հակոբյանը։
Հիշեցնենք՝ վերջին շրջանում ադրբեջանական կողմը պարբերաբար թիրախավորում է Երասխում կառուցվող գործարանը՝ կրակելով աշխատանքներ իրականացնողների ուղղությամբ։
Հայկ Մագոյան