Կառավարությունը հավանություն տվեց Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց միջոցառման շրջանակներում «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագրին:
«Ընկերությունը նախատեսում է Հայաստանյան և միջազգային հաճախորդների կարիքները բավարարելու նպատակով ՀՀ Աբովյան քաղաքում կառուցել 218 սերվերային պահարանների ծավալով տվյալների մշակման կենտրոն։
Մատուցվելու են հետևյալ ծառայությունները՝
- Համատեղակայում (colocation),
- Վիրտուալ սերվերներ (virtual machine services),
- Ամպային ծառայություններ (cloud services),
- և այլն։
Ծրագրի արդյունքում նախատեսվում է իրականացնել 6.5 մլրդ դրամի ներդրում։
Ծրագրի իրականացման առաջին տարում ստեղծվելու են 33 նոր աշխատատեղեր։
Աշխատողների միջին ամսական աշխատավարձը նախատեսվում է 500 հազար դրամ»,-նշված է որոշման հիմնավորումների մեջ։