Հասարակություն

«Հուսանք, սա կզգաստացնի տնտեսվարողներին». Բաբկեն Թունյանը՝ թերլիցքավորում կատարած լցակայանների օրենքի մասին

«Հուսանք, սա կզգաստացնի տնտեսվարողներին». Բաբկեն Թունյանը՝  թերլիցքավորում կատարած լցակայանների օրենքի մասին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է, թե ինչպես է կիրառվում իր և Ծովինար Վարդանյանի հեղինակած օրենքը։

«Իմ և Ծովինար Վարդանյանի հեղինակած օրենքը՝ գործողության մեջ:

Թերլիցքավորում կատարած լցակայանները, բացի տուգանքից, ստիպված կլինեն մեկ ամիս փակցված պահել այս վահանակները:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմին անցել է գործի, և արդեն մի քանի լցակայաններում այս պատկերն է:

Հուսանք, սա կզգաստացնի տնտեսվարողներին, և առաջիկայում նման դեպքերը կհասնեն նվազագույնի»,- տեղեկացրել է Բաբկեն Թունյանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական