Հասարակություն

Պայթյուն գազալցակայանում. կա տուժած

Օգոստոսի 1-ին, ժամը 14:42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի մոտակա գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:23-ին, մարվել՝ 15:27-ին: