ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 43-ամյա քանաքեռավանցու տան խուզարկությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել:
Հայտնաբերվել են 109 փամփուշտ, 4 հեռադիտակ, զենքի մաքրման համար նախատեսված պարագաներ, СКС տեսակի 7․62 մմ տրամաչափի ինքնաձիգ, ինքնաձիգի շամփուր և պահեսատուփեր, 1 պարկուճ, 1 նռնակ, «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ և դրա բաղադրիչ մաս կազմող առարկաներ, ավտոմեքենաների 23 պետհամարանիշներ։ Իսկ նրան պատկանող Audi մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է երկաթե մահակ։