Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում է եղել, որտեղ հանդիպել է մարզի ամբուլատորիաների տնօրենների և բժիշկների հետ:
Պատասխանատուների հետ քննարկվել են մարզի առողջապահական խնդիրներն ու մատուցվող ամբուլատոր ծառայությունները:
Արտակ Ջումայանը ներկայացրել է առողջապահության նախարարության ծրագրերն ու անելիքները, առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումները, որոնցից են էլեկտրոնային առողջապահության գործիքների ընդլայնումը, բոնուսային նոր համակարգի ներդրումը` ընդգծելով, որ վերջինիս կիրարկման շնորհիվ առաջնային օղակի բուժաշխատողների աշխատավարձը զգալի բարձրացել է:
Փոխնախարարը լսել է բուժանձնակազմին հուզող հարցերն ու խնդիրները: