Հասարակություն

Հնդկաստանը Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին դեղամիջոցների նոր խմբաքանակ է նվիրել

Հայաստան-Հնդկաստան համագործակցության հերթական արդյունքը. թանկարժեք դեղամիջոցի նոր խմբաքանակը Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհանին պաշտոնապես հանձնել է Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին:

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը ողջունելով Հայաստանում Հնդկաստանի դեսպանին` բարձր է գնահատել երկու երկրների գործակցությունը, հատկապես առողջապահական ոլորտում, ընդգծել այս բարեգործական ծրագրի կարևորությունը, որի արդյունքում թանկարժեք դեղահաբը հայ երեխաներին է հասնում անվճար:  

400 տուփ` 20 000 դեղահաբ, տրամադրվելու են թալասեմիա հիվանդության դեմ բուժում ստացող բոլոր` 130 պացիենտի: Նրանք այս դեղը օգտագործում են ամեն օր, ամբողջ կյանքի ընթացքում:

Լենա Նանուշյանի ուղեկցությամբ Հնդկաստանի դեսպանը շրջել է արյունաբանական կենտրոնում, ծանոթացել պայմաններին, ձեռքբերումներին, ինչպես նաև քննարկել են առողջապահական ոլորտում հայ-հնդկական համագործակցության նոր ուղիներ: