Հուլիսի 30-ին, ժամը 02:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մ. Խուդյակով փողոցի թիվ 71 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, հայտնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ–ից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Վ․, ծնված 1965 թ․) բախվել է սյանը և կողաշրջվել։
Հաղորդվում է, որ փրկարարները հոսանքազրկել և ուղղել են ավտոմեքենան։