Հասարակություն

Կալանավորվել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հայրը՝ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հայրը՝ դիվանագետ, Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը, 2 ամսով կալանավորվել է: 

Գլխավոր դատախազությունից Radar Armenia-ին հայտնեցին, որ հայտնաբերվել և ձերբակալվել է նաև գործարար Ա.Պ.-ն, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կալանավորվել է Սերգեյ Սմբատյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին ձերբակալվել էին Սերգեյ Սմբատյանը և նրա հայրը՝ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը:

Ըստ Գլխավոր դատախազության հաղորդագրության՝ քրեական վարույթով պարզվել է, որ արտակարգ և լիազոր դեսպան Ա.Ս.-ն, վերջինիս որդի, դիրիժոր Ս.Ս.-ն և գործարար Ա.Պ.-ն 2012 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակել «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը: