Հասարակություն

ՄԻԵԴ դիմում է ներկայացվել` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով

Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Այս մասին հայտնում է Միջազգային հարցերով ՄԻԵԴ ներկայացուցիչը։

«Հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնեն լրացուցիչ»,- նշված է հայտարարությունում: