Հասարակություն

Տիգրանն Ավինյանը տեսակցել է Երևանի ծննդատներում լույս աշխարհ եկած փոքրիկների մայրիկներին (տեսանյութ)

Երևանի ծննդատներում լույս աշխարհ եկած փոքրիկներից երեքը հինգերորդն են ընտանիքներում:

Փոխքաղաքապետ Տիգրանն Ավինյանն այցելել է բուժհաստատություններ ու շնորհավորել Հայկի, Նժդեհի ու Սառայի մայրիկներին:

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։

«Պետությունն ու համայնքը շարունակելու են լինել բազմազավակ ընտանիքների կողքին՝ սոցիալական տարբեր նախաձեռնություններով»,– ասված է հաղորդագրությունում: