Արցախ

Բաքուն հայտարարել է, թե Վագիֆ Խաչատրյանը ձերբակալվել է ադրբեջանցիների դեմ կատարված հանցագործությունների համար

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին բերման ենթարկելու մասին։

Ըստ հաղորդագրության՝ նա մեղադրվում է «հանցավոր խմբավորում» ստեղծելու մեջ, որն իբր մասնակցել է «1991 թվականի դեկտեմբերի 21-ին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում ադրբեջանցիների դեմ կատարված հանցագործություններին»։

Բաքուն վստահեցրել է, թե տղամարդուն կտրամադրվի անհրաժեշտ բժշկական օգնություն, ինչպես նաև պայմաններ, որպեսզի նրան այցելեն ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները։