ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական տեսանյութն է հրապարակել Գեղարքունիքից՝ նշելով, որ սուբվենցիոն ծրագրի շրջանակում Վաղաշենի մանկապարտեզը հիմնանորոգվել է:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 112 մլն դրամ, որից 65 տոկոսը հատկացրել է Կառավարությունը, իսկ մյուս մասը՝ համայնքը:
Մանկապարտեզը նախատեսված է 120 երեխայի համար:
«Վաղաշենում հարգանքի տուրք մատուցեցի հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին»,- գրել է Փաշինյանը: