Հասարակություն

Ադրբեջանական ևս մեկ հրապարակում, որն ատելության խոսքի դասական օրինակ է. ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը Թվիթերի իր էջում գրել է․
 
«Ադրբեջանական «լրատվամիջոցների» կողմից տարածված ևս մեկ հրապարակում, որը համապատասխանում է ատելության խոսքի դասական սահմանմանը, լի է հակահայկական քարոզչությամբ։ Ատելության նման բացահայտ խրախուսումը, որը զուգորդված է տեղում իրականացվող գործողություններով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակումը երկարատև ազդեցություն ունեն տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս»։ 

Բադալյանը նաև կիսվել է Stop Antisemitism հակասեմականության  դեմ պայքարող ամերիկյան անկախ ոչ հասարակական կազմակերպության գրառմամբ: