Հասարակություն

Ավարտական փուլում է Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնի կառուցումը

«Ավարտական փուլում է Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնի կառուցումը: Ծրագրի իրականացման արդյունքում համայնքը կունենա 79 մահճակալ հզորությամբ ԲԿ՝ համալրված անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:

ԲԿ-ի կառուցման նպատակով Կառավարությունը հատկացրել է 2 մլրդ 470 մլն դրամ»,- ասվում է վարչապետի գրառման մեջ, ով տեղում ծանոթացել է շինարարության աշխատանքներին։