Հասարակություն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հայերեն գրառմամբ հայտնել է, որ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին հուլիսի 28-ի երեկոյան հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայերեն գրառում է արել նորանշանակ դեսպանը: 

«Այսօր երեկոյան հարգանքի տուրք մատուցեցի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում»,- գրել է նա: