Հայաստանում հավատարմագրված դեսպանները Կոռնիձոր են այցելել և տեղում դիտարկում են ստեղծված իրավիճակը: Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրեց ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ Արցախում հազարավոր մարդիկ, երեխաներ ու ծերեր քաղցած են, իսկ Ադրբեջանը թույլ չի տալիս, որպեսզի Հայաստանից ուղարկված հումանիտար բեռները հասնեն արցախահայերին։
Մարզպետը շնորհակալություն հայտնեց Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, որ ժամանակ են հատկացրել և եկել են անձամբ ծանոթանան իրավիճակին։ Ղուկասյանը, ներկայացնելով ստեղծված բարդ իրադրությունը, նշեց, որ վերլուծությունները թողնում է դեսպաններին, ապա հավելեց, որ սա է միակ ճանապարհը, որպեսզի հումանիտար օգնությունը տեղ հասնի։
Հիշեցնենք՝ Հայաստանը 361 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ, սակայն Ադրբեջանը խոչընդոտում է և թույլ չի տալիս՝ բեռները տեղ հասնեն։