Հասարակություն

Փոխվել է ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի խափանման միջոցը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի հուլիսի 26-ին կայացված որոշմամբ՝ մեղադրյալ Մհեր Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված բացակայելու արգելք այլընտրանքային խափանման միջոցը պաշտպանական կողմի միջնորդությամբ փոփոխվել է։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Դատական դեպարտամենտից։

«Վերջինիս նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է գրավը՝ 500.000 ՀՀ դրամի չափով»,- հայտնեցին Դատական դեպարտամենտից։ 

Հայկ Մագոյան