Հասարակություն

ՊՆ-ն՝ այսօր առավոտյան տեղի ունեցած ավտովթարի մասին

Այսօր առավոտյան մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե վաղ առավոտյան Առինջ գյուղից դեպի Սևան ավտոճանապարհին ՊՆ հաշվեկշռում հաշվառված «УАЗ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել, որի հետևանքով երկու զինծառայողներ տեղափոխվել են «Մուրացանի» զինվորական հոսպիտալ։

Radar Armenia-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն ասաց՝ «Մեքենայում գտնված 2 զինծառայողն ստացել են թեթև վնասվածքներ, կյանքին վտանգ չի սպառնում»:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Հայկ Մագոյան