Հասարակություն

Տաջիկստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները հուլիսի 27-ին, ժամը 00.05-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և գծային բաժին են տեղափոխել Տաջիկստանի Հանրապետության քաղաքացի 42-ամյա Ռախմոնովա Ա.-ին:

Նա 2022 հոկտեմբեի 3-ից Տաջիկստանի իրավապահների կողմից հետախուզվում էր ուրիշի գույքը յուրացնելու և պաշտոնեական կեղծիքի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: