Վաղը նախատեսվում է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչների այցելություն հումանիտար շարասյան հատված` Կոռնիձոր:
Հիշեցնենք, որ որպես հումանիտար բեռ Արցախ է ուղարկվում 60 տոննա շաքարավազ, 40 տոննա ձեթ, 100 տոննա ալյուր, 80 տոննա մակարոնեղեն, 20 տոննա կաթի փոշի, 12 տոննա մանկական սնունդ, 9 տոննա դեղորայք:
Հումանիտար բեռով բեռնված բեռնատարները հասել են Կոռնիձոր։ Բեռնատարները Կոռնիձորի սահմանային հատվածում կմնան այնքան, մինչև որոշակի պատասխան ստանան ՌԴ խաղաղապահներից։