Հասարակություն

Սեպտեմբերից ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն և ինֆորմատիկա առարկաներ դասավանդող ուսուցիչները հավելավճար կստանան

Սեպտեմբերից կգործի հավելավճարի նոր համակարգը բոլոր այն ուսուցիչների համար, որոնք դասավանդում են ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն և ինֆորմատիկա։ Այս մասին այսօր գործադիրի նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ նրանք յուրաքանչյուր ժամի համար լրացուցիչ գործակցով կվարձատրվեն։

Նրա խոսքով՝ համապատասխան կարգն արդեն շրջանառվել է, շուտով կհաստատվի, և սեպտեմբերից ծրագիրը կմեկնարկի։

Անդրեասյանը հիշեցրեց, որ փոքր գյուղական դպրոցներում գործում էր մեկ այլ հավելավճարի ծրագիր։ Նախարարի խոսքով՝ գյուղական համայնքի ֆիզիկայի ուսուցիչը երկու ծրագրից էլ օգտվելու հնարավորություն կունենա։