Հասարակություն

«Պետք է երկկողմանի՝  Աղդամի և Գորիսի կողմից սկսվի առևտուր»․ Սամվել Բաբայան

 Պետք է երկկողմանի՝  Աղդամի և Գորիսի կողմից սկսվի առևտուր։ Այս մասին Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ 

«Աշխարհում օրական 200 հազար մարդ է երևի մահանում սովից, իսկ միջազգային հանրությունն ուշադրություն չի դարձնում։ Այս ցույցերը միջազգային աշխարհի համար մեկ են, Ադրբեջանն էլ Թուրքիայի աջակցությամբ գնալու է առաջ։ 

Ինչո՞ւ ժողովրդին ճիշտը չեք ասում. երբ որ պարտվում ես պատերազմում, ստիպված ընդունում ես խաղի կանոնները և փորձում վերականգնվել»,- հայտարարել է Բաբայանը։