Հ-38, /Հ-30/ (Թթուջուր) – /Հ-36/ (Նավուր) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ15+100 հատվածի հիմնանորոգման շրջանակում վաղը՝ հուլիսի 28-ին, ժամը 12.00-ից մինչև 16.00, նշված ճանապարհի կմ13+400 հատվածում կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ։
Այդ ընթացքում ճանապարհի նշված հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար։ Պատճառված անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը։