Հասարակություն

Հումանիտար բեռով բեռնված բեռնատարները դեռ Կոռնիձորի սահմանային հատվածում են

Radar Armenia-ի տեղեկություններով հումանիտար բեռով բեռնված բեռնատարները դեռ Կոռնիձորի սահմանային հատվածում են։ 

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան բեռնատարները հասել են Կոռնիձոր։ Այնուհետև կապ է հաստատվել ռուս խաղաղապահ կոնտիգենտի հետ, որպեսզի վերջինիս միջոցով կատարվի բեռի փոխադրումը։ Ավելի ուշ կառավարության ներկայացուցիչ Վարդան Սարգսյանն ասել էր, որ բեռնատարները Կոռնիձորի սահմանային հատվածում կմնան այնքան, մինչև որոշակի պատասխան կստանան՝ հավելելով, որ ՌԴ խաղաղապահներից դեռ հստակ արձագանք չունեն և սպասում են պատասխանի: 

Նշենք, որ Երևանից Արցախ հումանիտար բեռների տեղափոխման շուրջ ստեղծված իրավիճակին արձագանքել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը` հայտնելով, որ խաղն ավարտված է։

Ըստ նրա՝ Հայաստանն զբաղված է քաղաքական շահարկումներով Լաչինի ճանապարհի հարցում և ընդգծել, թե իբր Բրյուսելում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը կօգտագործվի ավելի մեծ ծավալի առաքումների համար։ 

Հայկ Մագոյան