Հասարակություն

Լոռու մարզում Կոլումբիայի քաղաքացին բարձրացել է ժայռը և չի կարողացել իջնել

Հուլիսի 26-ին, ժամը 19։36-ին Լոռու մարզային փրկարարական վարչության  ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն գյուղի եկեղեցուց դեպի Հոռոմայրի վանք տանող ճանապարհին քաղաքացին հայտնվել է ճանապարհի դժվարանցանելի հատվածում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ քաղաքացին գտնվում է է «Սուրբ Նշան» եկեղեցու մոտակայքում գտնվող ժայռի վրա և չի կարողանում իջնել: Փրկարարները Դ․ Լ․-ին (ծնված 1996թ., Կոլումբիայի Հանրապետության քաղաքացի) իջեցրել են ժայռից և ուղեկցել Օձուն գյուղ: