Հասարակություն

Վրաերթի ենթարկված պարեկը դուրս է գրվել հիվանդանոցից. ՀՀ ԱՆ

Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում այսօր վրաերթի ենթարկված պարեկը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ իրականացվել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները։ Վնասվածքներ և կոտրվածքներ չեն հայտնաբերվել։ 

Վերջինս ստացել է անհրաժեշտ բժշկական օգնությունն ու դուրս գրվել:

Հիշեցնենք` այսօր Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում ակցիայի խաղաղ ընթացքն ապահովելու համար հերթապահություն իրականացնող պարեկային ծառայողներից մեկին վրաերթի էին ենթարկել։