Ինչպես արդեն հաղորդել էինք կառավարությունը 400 տոննա հումանիտար օգնություն կուղարկի Արցախ։
«Առաջին անհրաժեշտության սննդամթերքով ու ապրանքներով 19 բեռնատար շուտով կուղևորվի Կոռնիձոր, որտեղից նախատեսվում է հումանիտար օգնությունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ փոխանցել ԼՂ բնակիչներին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂ֊ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։
Սարգսյանի խոսքով՝ Բեռներում հիմնականում ալյուր է, ձեթ, մանկական սնունդ, մակարոնեղեն, առաջին անհրաժեշտության սննդամթերք է։
«Մեր առաքելությունը միանշանակ հումանիտար մղումներով առաքելություն իրականացնելն է և չեմ կարծում ԼՂ-ում սովի և հումանիտար այս ծանր ճգնաժամի պայմաններում ապրանքների տեղափոխումը կարելի է սադրանք որակել»,- ավելացրել է Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Ադրբեջանում հումանիտար բեռների տեղափոխումը արդեն սադրանք են անվանել։