Հասարակություն

Երևան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են արշավորդներ տեղափոխող Mercedes Sprinter-ն ու ГАЗ 53-ը. կա 20 վիրավոր

Հուլիսի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 94 կմ հատվածում բախվել են Mercedes Sprinter  միկրոավտոբուսն ու և ГАЗ-53 մակնիշի բեռնատարը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 20 հոգի տարբեր ստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն: Նշվում է, որ բախման հետևանքով 2 տրանսպորտային միջոցները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

Վթարի փաստով նախաձեռնվել է  վարույթ: Ոստիկաննությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Աղբյուրի տեղեկություններով՝ Mercedes Sprinter-ում եղել են արշավորդներ: