Երևանի «Ազատության» և Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակներում համաժամանակյա հանրահավաքներ են մեկնարկել՝ ի աջակցություն Արցախի։
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն տեսաուղերձով իր ողջույնի խոսքն է հղել Արցախի ժողովրդին և արտահայտել իր զորակցությունը։
«Մենք քաջ գիտենք, որ Արցախը գտնվում է իր ժամանակակից պատմության ճակատագրական պահին։ Մենք բոլորս մեր հավատքը, մեր կամքը պետք է ավելի ամրապնդենք և Արցախի ապագայի նկատմամբ մեր տեսլականը պետք պահենք միշտ պայծառ։ Անցյալում Արցախը մերն էր, այսօր Արցախը մերն է և, հավատացեք, որ Արցախը կմնա Արցախի ժողովրդինը։ Արցախում եմ գտնվում մեր սրբությունները։ Այս վճռական պահին ուզում եմ շեշտել, որ նայեք պատմությանը՝ Արցախը միշտ եղել է ինքնավար, այս ժողովուրդը եկվոր չէ»,- իր խոսքում նշել է Արամ Ա-ն։
Հրապարակներում հավաքված մարդիկ հանդես են գալիս հանուն Արցախի ապաշրջափակման և հումանիտար աղետի վերացման կոչերով, պահանջում են հարգել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։