Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Լեռնային Ղարաբաղում այսօր ապրող մեր քույրեր և եղբայրներ պի’նդ եղեք, մի’ վախեցեք, ամո’ւր կանգնեք ձեր ոտքերի վրա։ Ժամանակավոր խնդիների առաջ մի’ ընկրկեք, մի’ անհանգստացեք, մենք և Հայաստանի Հանրապետությունը ձեզ երբե’ք միայնակ չենք թողնի։ Ձեզ ուժե’ղ Հայաստան է պետք, մեզ բոլորի’ս է ուժեղ Հայաստան պետք։
Քաղաքական մանիպուլյացիաների մի’ տրվեք, Հայաստանի Հանրապետության վարչապետի կյանքի ամե’ն վայրկյանը նվիրված է մեր պետությա’նը և Ձե’զ։ Հիմա մեզ ավելի հեշտ չէ’, Հայաստանում ապրողները քիչ չե’ն տառապել։ Մեծահոգի’ եղեք, որ նրանք այժմ փառատոնների են մասնակցում։ Փառատոններ Ղարաբաղում դեռ կլինե’ն։
Պետք է ուղղակի դիմանալ։ Ընդամենը՝ դիմանալ։ Դուք դա կարո’ղ եք։ Ես հավատո’ւմ եմ ձեզ»