Հասարակություն

Անահիտ Ավանեսյանը ԱՄԷ նորանշանակ դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության հարցեր

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄԷ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլայինի հետ։ 

«Մեր երկրների միջև առկա դիվանագիտական ամուր ու բարձր մակարդակի կապերը լավ հնարավորություն են փոխգործակցությունը նոր աստիճանի հասցնելու նաև առողջապահական ոլորտում»-, ողջունելով Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային` նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 

Նախարարն ու դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը` կարևորելով բժշկական տուրիզմի և դեղագործական ոլորտներում զարգացման հնարավորությունները: