Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում անդրադարձել է Հայաստանում ստեղծված տնտեսական իրավիճակին և ներկայացրել վիճակագրական կոմիտեի կոմից հրապարակած առաջին եռամսյակի ցուցանիշները։
«Հունիսին արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 719.724 աշխատատեղ։ 2018թ.-ից ի վեր Հայաստնում ստեղծվել է շուրջ 171 հազար նոր աշխատատեղ։ Այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ միջին ամսական աշխատավարձերը աճել են 34.469 դրամով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ այս պահին արդեն Հայաստանում կամավոր ատեստավորման արդյունքում 507 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա։