Հասարակություն

Մեկնարկել են Նորադուս բնակավայր տանող ավտոճանապարհի 4կմ հատվածի միջին նորոգման աշխատանքները

Մեկնարկել են Հ-39, /Մ-10/ Գավառ /Մ-10/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ4+005 հատվածի միջին նորոգման աշխատանքները։ 4կմ երկարությամբ ճանապարհը սկսվում է Մ-10 ճանապարհից և Հ-39-ով հասնում մինչև Գեղարքունիքի մարզի Նորադուս բնակավայր։  

Շինաշխատանքները կատարում է «Գավառի ՃՇՇ»-ն։ Կապալառուն միջին նորոգման շրջանակներում իրականացրել է ասֆալտբետոնե ծածկի ֆրեզում, փոսային նորոգում, տեղադրվել է հարթեցնող շերտ։ Այժմ կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Ասֆալտապատումից հետո ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։ 

Միջին նորոգման աշխատանքների ավարտը նախատեսված է ընթացիկ տարում։ Ծրագրի պայմանագրային արժեքը 202 միլիոն 262 հազար դրամ է։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։