Հասարակություն

«Օպելը» բախվել է կայանված «Վոլվոյին». ուղևորը մահացել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց

ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 23-ին, ժամը 22.50-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կայանված «Վոլվո» մակնիշի ավտոմեքենային. «Օպելի» 46-ամյա ուղևոր Բենիկ Ստեփանյանը մահացել է, իսկ 48-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: