Հասարակություն

ԲԸՏՄ-ն կասեցրել է ավազի լվացման կետի ապօրինի ջրառը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն իրականացրած զննման արդյունքում «ՎԱԼ ՇԻՆ» ՍՊԸ-ին պատկանող ավազի լվացման կետում հայտնաբերել են ապօրինի ջրառի դեպքեր:

Ընկերությանը պատկանող Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայրի վարչական տարածքում գործող ավազի լվացման կետում առկա 1 խորքային և 1 գրունտային հորերը շահագործվել են առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։
 
Տեսուչները կասեցրել են խորքային հորերի ապօրինի շահագործման գործողությունները: Իրավախախտը կենթարկվի վարչական պատասխանատվության։