«Ճանապարհային դեպարտամենտը» տեղեկացնում է, որ Տ-1-15, /Հ-21/ - Ծաղկահովիտ ավտոճանապարհի կմ0+000 - կմ1+300 հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է։ 1.3կմ երկարությամբ ճանապարհը սկսվում է Հ-21 հանրապետական նշանակության ավտոճանապարհից և տանում է դեպի Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ բնակավայր։
Կապալառու կազմակերպությունը՝ «Լիլիթ-87» ՍՊԸ-ն, արդեն ավարտել է ասֆալտապատման աշխատանքները։ Առաջիկայում կլրացվեն-կհարթեցվեն կողնակները, հիմնանորոգված ճանապարհը կգծանշվի, կկահավորվի անվտանգության տարրերով։ Ծաղկահովիտ բնակավայրում կառուցվել են նաև մայթերը։
Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունը կատարել է «Հալդի քոնսալթ» ՍՊԸ-ն։ Հիմնանորոգումն իրականացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։