Հասարակություն

«Մուրացան» ԲԿ-ում մահացել է այսօր տոպրակի մեջ հայտնաբերված նորածին երեխան

Քիչ առաջ Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացել է այսօր Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասի հարևանությամբ գտնվող մատուռի մոտ հայտնաբերված նորածին տղան, տեղեկացնում է Shamshyan.com-ը։ 

Երեխան «Մուրացան» հիվանդանոց էր տեղափոխվել Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների ուղեկցությամբ և «Մուրացանի» բժիշկները մի քանի ժամ շարունակ պայքարում էին երեխայի կյանքի համար։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ հուլիսի 22-ին, առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասում՝ մատուռի հարևանությամբ նորածին երեխա կա։