Հասարակություն

Ոսկետափ գյուղում մայրն ու անչափահաս երեխաները մեքենայով հայտնվել են ջրատարում. նրանք տեղափոխվել են հիվանդանոց

Ոսկետափ գյուղում մայրն ու անչափահաս երեխաները մեքենայով հայտնվել են ջրատարում. նրանք տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հուլիսի 22-ին, ավտովթար Է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:15-ի սահմաններում 31-ամյա Էլզա Գ.-ն իր վարած Mazda մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 40 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած «Վեդու» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության թիվ 26 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, օգնություն են ցուցաբերել վարորդին և նրա 3 անչափահաս ուղևորներին: 

Վերջիններս տեղափոխվել են «Վեդի» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո մայրը հայտնել է, որ ինքը և իր երեխաները չեն տուժել և հրաժարվել է հիվանդանոցում մնալուց:

Ժամանել են նաև Ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ:

 

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական