Հասարակություն

Վթար՝ Ծովագյուղում. 5 վիրավորներից մեկը երեխա է

Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։10-ի սահմաններում Երևան-Սևան Իջևան ավտոճանապարհի Ծովագյուղի վարչական տարածքում «Ծովագյուղ» սուպերմարկետի դիմաց բախվել են Opel Astra և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Opel Zafira-ն բախվել է սուպերմարկետի մոտ կայանված Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենային։ 

Ըստ կայքի, վթարի հետևանքով վնասվածքներ են ստացել 5 հոգի, որոնցից մեկը երեխա է։ Նրանց առաջինն օգնության են հասել սուպերմարկետի աշխատակիցները, քաղաքացիները, և  օպերատիվորեն ժամանած ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները: