Հասարակություն

Հրդեհ՝ Շիրակի մարզի Հայրենյաց գյուղում

Հրդեհ՝ Շիրակի մարզի Հայրենյաց գյուղում

Հուլիսի 21-ին, ժամը 13:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Հայրենյաց գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կուտակած անասնակեր է այրվում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:02-ին, մարվել՝ 17:36-ին: Այրվել է մոտ 500 հակ անասնակեր:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական