Հասարակություն

ԱԶԲ ներկայացուցիչները ծանոթացել են նոր կառուցվելիք Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ ճանապարհների ծրագրերին

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանն Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի՝ Հայաստանում իր լիազորությունները ավարտող տնօրեն Պաոլո Սպանտիգատիի, ԱԶԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Դոն Լամբերտի եւ ԱԶԲ-ի այլ ներկայացուցիչների հետ հուլիսի 18-ից 20-ն այցելել է Սյունիքի մարզ։

ԱԶԲ ներկայացուցիչները ծանոթացել են նոր կառուցվելիք Սիսիան-Քաջարան եւ Քաջարան-Ագարակ ճանապարհների ծրագծին։ Հանդիպել են նաեւ ազդակիր համայնքների ներկայացուցիչների հետ, քննարկել ծրագրերի հետ կապված հարցեր։